Հայկ Մարտիրոսյանը մասնակցել է Լոնդոնում կայացած արագ ու կայծակնային շախմատի Աշխարհի թիմային առաջնությանը:
Նրա թիմը՝ «Freedom»-ը դարձել է արագ շախմատի մրցաշարի բրոնզե մեդալակիր: Մարտիրոսյանից բացի հանդես են եկել նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Լե Քուանգ Լիեմը (Վիետնամ), Սամուել Սեւյանը (ԱՄՆ), Ռաուֆ Մամեդովը (Ադրբեջան), Ալեքսեյ Սարանան (Սերբիա), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա), Թեոդորա Ինյացը (Սերբիա) եւ Սարբարթո Մանին (Հնդկաստան):
Լեւոն Արոնյանի «Hexamind»-ն արծաթե մեդալակիր է դարձել, հաղթողի կոչումը նվաճել է «MGD1»-ը: Արոնյանը նաեւ բրոնզե մեդալակիր է դարձել կայծակնային շախմատի ԱԱ-ում:
ԱԱ-ների մրցանակային ֆոնդը կազմել է 500 հազ. եվրո՝ 310 հազ. արագ շախմատի եւ 190 հազ. կայծակնայինի համար: Արագ շախմատի մրցանակային 3 տեղերի գումարները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 110 հազ., 70000 հազ. եւ 50 հազ. եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: