Ապրիլ 27, 2025
6226 դիտում

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է նախկին ԽՍՀՄ-ի լավագույն ֆուտբոլիստ, սակայն իրեն «աստղ» չի համարում


Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` FC Shakhtar


Երեւան: Մեդիամաքս: Ռուսական «Սպորտ էքսպրես» թերթը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստ:

«Ես ինձ աստղ չեմ համարում եւ դեռ երկար ճանապարհ ունեմ մեծերին հասնելու համար. Նրանց մակարդակին հասնելու համար պետք է շատ աշխատել», - «Սպորտ Էքսպրեսի» հետ հարցազրույցում ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ վերջերս ավելի վստահ է մոտենում գոլային պահերի իրականացմանը: Պատասխանելով նման վստահության հասնելու գաղտնիքների մասին հարցին` Հենրիխ Մխիթարյանն ասել է.

«Միայն ճիշտ աշխատանք պարապմունքների ժամանակ: Ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ մոտեցում գործին: Սեփական փորձից հասկացա, որ բարձր մակարդակի ֆուտբոլում մանրուքներ չկան: Ինչպես ես հանգստացել, ինչ ես կերել, ինչպես ես քնել` ամեն ինչ ազդում է խաղի վրա»:

Խոսելով իր ծրագրերի մասին` Հենրիխ Մխիթարյանն ասել է.

«Մինչեւ 2015 թվականը պայմանագիր ունեմ «Շախտյորի» հետ եւ ամեն ինչ կանեմ թիմիս օգնելու համար: Եվ կմտածեմ միայն այդ մասին: Իսկ եթե որեւէ տրանսֆերային հարց լինի, ապա որոշում կայացնողը ակումբի ղեկավարությունն է: Առայժմ իմ սեփական ծրագրերն են` Չեմպիոնների լիգայում որքան հնարավոր է հեռու գնալ եւ հաղթանակներ տանել Հայաստանի հավաքականի հետ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին