Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հերքել է մոսկովյան «Սպարտակ» իր տեղափոխվելու մասին լուրերը:
Այդ մասին այսօր հայտնել է «Սովետական սպորտը»:
«Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Ոչ մի բժշկական հետազոտություն «Սպարտակ» ակումբում չեմ անցել», - ասել է Մովսիսյանը:
Այս տարի Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 13 խաղերում 9 գոլ է խփել եւ ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: