Ապրիլ 23, 2025
100 դիտում

Մայքլ Ջորդանն ամենաշատ գումար վաստակած մարզիկն է


Լուսանկարը` NBA


Sportico պարբերականն անվանել է սպորտի պատմության ամենաբարձր վարձատրվող 50 մարզիկներին:

Ամենաշատ գումարն իր կարիերայի ընթացքում վաստակել է Մայքլ Ջորդանը, նրա եկամուտը կազմել է 4,15 մլրդ դոլար: Նրան 2,79 մլրդ-ով հաջորդում է Թայգեր Վուդսը, իսկ եռյակը եզրափակում է Քրիշտիանու Ռոնալդուն (2,23 մլրդ):

Տասնյակում են նաեւ Լեբրոն Ջեյմսը (1,88 մլրդ), Լեո Մեսսին (1,85 մլրդ), Առնոլդ Պալմերը (1,82 մլրդ), Ջեք Նիքլաուսը (1,75 մլրդ), Դեւիդ Բեքհեմը (1,61 մլրդ), Ռոջեր Ֆեդերերը (1,59 մլրդ) եւ Ֆլոյդ Մեյվեդերը (1,52 մլրդ):

Կանանցից ցանկում ընդգրկվել է միայն Սերենա Ուիլյամսը, որը 660 մլն դոլարով 40-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին