Ապրիլ 23, 2025
312 դիտում

«Ինտեր»-ը երեկոյան Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչում կընդունի «Միլան»-ին


Լուսանկարը` FC Inter


Այսօր կայանալու է Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, եւ «Ինտեր»-ն ընդունելու է «Միլան»-ին։

Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել է 1:1 հաշվով, աչքի են ընկել Թեմմի Աբրահամն ու Հաքան Չալհանօղլուն:

«Սան Սիրո»-ում սա թիմերի 244-րդ դերբին է եւ Իտալիայի Գավաթի 29-րդ դիմակայությունը: Մինչ այդ 10 հաղթանակ տարել են «Միլան»-ի ֆուտբոլիստները, 9 անգամ հաղթել է «Ինտեր»-ը, 9 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի հաշվով:

Թիմերն Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչում խաղացել են 8 անգամ եւ երկուսին էլ հաջողվել է դուրս գալ եզրափակիչ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին