Սուպերլիգայի նախագիծը պաշտոնապես ավարտվել է, քանի որ դրան կողմ վերջին ակումբը եւս հրաժարվել է մասնակցությունից։
Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ լուծվել են ՈւԵՖԱ-ի հետ եղած վեճերը։
«ՈւԵՖԱ-ն, Եվրոպական ֆուտբոլային ակումբները եւ «Ռեալ»-ը համաձայնության են եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի բարօրության համար։
Եվրոպական ֆուտբոլի շահերից ելնելով՝ ամիսներ տեւած քննարկումներից հետո ՈւԵՖԱ-ն, Եվրոպական ֆուտբոլային ակումբները (EFC) եւ Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարում են, որ սկզբունքային համաձայնության են եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի բարօրության համար՝ հարգելով մարզական արժանիքների սկզբունքը եւ շեշտը դնելով ակումբների երկարաժամկետ կայունության վրա»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
Անցած շաբաթ «Բարսելոնա»-ն եւս հայտնել էր Սուպերլիգան լքելու մասին։ «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը եւ «Տոտենհեմ»-ը 2021-ին միացել էին Սուպերլիգայի առաջարկին, սակայն անգլիացի երկրպագուների դժգոհությունների պատճառով հրաժարվել ու լքել էին նախաձեռնությունն ընդամենը 72 ժամվա ընթացքում։



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: