Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալվել է «Սասուոլո»-ին ու 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Միլանյան թիմի կազմում աչքի են ընկել Յան Բիսեկը, Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսը, Մանուել Ականջին եւ Լուիս Էնրիկեն՝ ապահովելով իրենց թիմի 5-րդ անընդմեջ հաղթանակը:
54-րդ րոպեից «Սասուոլո»-ն մնացել է 10 հոգով, խաղադաշտից հեռացվել է Նեմանյա Մատիչը:
Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է եղել ու խաղադաշտում մնացել է 69 րոպե:
«Ինտեր»-ն իր ակտիվում արդեն ունի 58 միավոր ու շարունակում է միանձնյա առաջատարը լինել՝ «Միլան»-ից առաջ անցնելով 8 միավորով: Փետրվարի 14-ին միլանյան ակումբն առաջնությունում մրցելու է «Յուվենթուս»-ի հետ:



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: