Ստյոպա Մկրտչյանը տեղափոխվել է Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգ»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի 22-ամյա պաշտպանը 2023 թվականից հանդես էր գալիս խորվաթական «Օսիեկ»-ում:
«Անհամբերությամբ էի սպասում գերմանական ֆուտբոլին ու 2-րդ Բունդեսլիգայից առաջարկին: Շատ ուրախ եմ, որ տեղափոխությունս կայացել է, սպասում եմ, թե երբ եմ բոլորի հետ ծանոթանալու եւ ակումբի երկրպագուների համար խաղալու»,- Մկրտչյանի խոսքերը մեջբերում է «Նյուրնբերգ»-ի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ index.hr-ը գրել էր, որ գործարքը խորվաթական ակումբին 800 հազ. եվրո կբերի: Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 400 հազ. եվրո։





















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: