Եվրոպայի առաջնության առաջին տուրում Ուկրաինայի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Միհրան Դերմեջյանը դժվարացել է նկարագրել ուրախությունը:
Լուսանկարը` UEFA
«Դեռ շարունակում ենք լարվածություն զգալ: Մեր ճանապարհը դեռ նոր է սկսվում: Շատ ուրախ ենք, բայց հավատում եմ, որ լավագույնը դեռ սպասվում է: ԵՎՐՈ-ում խաղալը երազանք է: Երազում էի գոլ խփել, ինչն իրականություն դարձավ: Գիտեինք, որ Ուկրաինան ուժեղ մրցակից է, բայց խաղի համար մեր պլանն ունեինք եւ մինչեւ վերջ հետեւեցինք դրան: Մեր քրտնաջան աշխատանքն իր պտուղները տվեց»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին ասել է խաղացողը:
Լուսանկարը` Getty Images
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն էլ ուրախ էր, որ իրենք առաջին խաղում կարողացել են նման ուժեղ մրցակցի գերազանցել.
«Հիանալի է մեկնարկել նման կերպ: Հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակենք: Մեր նպատակն է հաղթանակ գրանցել նաեւ հաջորդ խաղում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին»։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: