Հունվար 20, 2026
71 դիտում

ՉԼ-ն վերադառնում է․ «Ինտեր»-ն ընդունելու է «Արսենալ»-ին


Լուսանկարը` FC Inter


Այսօրվանից վերսկսվում են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի դիմակայությունները։

Կեսգիշերին 6-րդ տեղում ընթացող «Ինտեր»-ն ընդունելու է առաջատար «Արսենալ»-ին։ 

Իտալացիների գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն ասել է, որ իրենց սպասվում է հանդիպում Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկի դեմ։

«Եվրոպայում այս պահին ուժեղագույն թիմերն «Արսենալ»-ն ու «Բավարիա»-ն են, սակայն ես շատ լավ գիտեմ, թե մենք ինքներս մեզնից ինչ ենք ներկայացնում։ Խաղադաշտ պարտվողի տրամադրությամբ չենք դուրս գալու, այլ լինելու ենք մեր իսկ լավագույն տարբերակը»,-ասել է Կիվուն։

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետան եւս գովաբանել է մրցակիցն՝ վերջինիս համարելով բարձրակարգ ակումբներից մեկը։

«Հասկանում ենք, որ հեշտ դիմակայություն չի սպասվում, բայց ամեն խաղում էլ պատրաստվում ենք հաղթանակի համար։ Մրցակիցը նոր գլխավոր մարզիչ ունի, ով արդեն որոշակի փոփոխություններ է կատարել թիմում։ Միեւնույն ժամանակ «Ինտեր»-ը շարունակում է լինել մրցակցային թիմ, որն առաջատարի դիրքեր ունի ազգային առաջնությունում»,-ավելացրել է Արտետան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին