Հունվար 20, 2026
78 դիտում

«Փյունիկ»-ն ԱՄԷ-ի հավաքի ընթացքում ընկերական խաղ կանցկացնի «Սպարտակ»-ի հետ


Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկ»-ը Հայաստանի առաջնության երկրորդ հատվածին պատրաստվում է ԱՄԷ-ում:

Թիմը երեկ ժամանել է Աջման եւ առաջին մարզումն է անցկացրել: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի ուսումնամարզական հավաքին են միացել «Փյունիկ Ակադեմիա»-ի դարպասապահ Արթուր Պետրոսյանը եւ կիսապաշտպան Ժիրայր Աշիկյանը: 

Նախապատրաստական հավաքի ընթացքում երեւանյան ակումբն ընկերական հանդիպումներ է անցկացնելու: Դրանցից մեկը փետրվարի 3-ին լինելու է Մոսկվայի «Սպարտակ»-ի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին