Մի քանի օրից Հայաստանի ֆուտզալի հավաքականը Լիտվայում մեկնարկելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում:
Հայաստանի սպորտի պատմության մեջ առաջին անգամ թիմային մարզաձեւերից եզրափակիչ անցած ընտրանու խաղացողները լրագրողներին պատմել են իրենց նախապատրաստական փուլի ու սպասվող մրցակցության մասին:
Հայաստանի հավաքականը նույն խմբում է Լիտվայի, Ուկրաինայի եւ Չեխիայի հետ:
Սարգիս Մարգարյան
Լուսանկարը` Մեդիամաքս
«Առաջիկա խաղերի համար ներդրել ենք ողջ ուժերը, Լիտվայում կլինենք լավ մարզավիճակում: Այժմ մարզիչները մեզ ծանր պարապմունքներ են հանձնարարել, որոնք աստիճանաբար կթեթեւանան ու դաշտում կսկսենք մեզ ավելի արագ ու լավ զգալ:
Եվրոպայի առաջնությունում հեշտ թիմեր չկան, դա միանշանակ է։ Ուկրաինան ու Չեխիան ավելի ուժեղ են, բայց Լիտվային էլ հեշտ մրցակից չի կարելի համարել, վերջինս տանն է հանդես գալու ու երկրագուները շատ են օգնելու:
Մարզիչները մրցակիցների մասին շատ տեղեկություններ են հաղորդել, որպեսզի ամենալավ ձեւով պատրաստվենք սպասվող հանդիպումներին»:
Միհրան Դերմենջյան
«Ճիշտ է բրազիլացիներով համալրված հավաքականն ուժեղ էր, բայց առանց նրանց էլ մեր թիմը չի ընկճվել: Տեղացի ֆուտբոլիստներով ենք խաղում ու դուրս ենք եկել եզրափակիչ փուլ, ինչը մեծ արդյունք է: Խաղերը ցույց կտան, որ ամեն ինչ դեռ առջեւում է:
Ղազախստանն ուժեղ հավաքական է ու նրան հաղթելուց հետո բոլորը հասկացան, որ Հայաստանը շատ լուրջ հայտ է ներկայացրել:
ԵԱ-ում, իսկապես, հեշտ մրցակիցներ չկան, ամեն խաղի պատրաստվելու ենք յուրովի ու պայքարելու ենք միայն հաղթանակի համար: Ուրախությամբ ենք մեկնելու մրցավայր»:



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: