Հունվար 14, 2026
123 դիտում

Նազարեթյան․ ԵԱ-ում նվազագույն խնդիրն 1-ին հաղթանակն է, առավելագույնը՝ խմբից դուրս գալը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ հանդես է գալու Եվրոպայի առաջնությունում։

Երեկ կայացել է թիմի բաց մարզումն ու լրագրողները զրուցել են գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ։

«Տղաները գիտակցում ենք ուր են գնում եւ ինչի համար։ Լարվածությունը հաղթահարել ենք, հակառակ դեպքում խմբից դուրս չէինք գա։ Կարծում եմ, հոգեբանական խնդիրները թույլ թիմերի մոտ են լինում, իսկ մեր հավաքականը բնավ թույլ չի։ Պատրաստվում ենք շատ լավ, մարտական ոգին բարձր է»,-ասել է Նազարեթյանը։ 

Նա նշել է, որ գոհ է ԵԱ մեկնող կազմից, մարզումները հաջող են ընթանում, վնասվածքներ չկան։ Մարզչական շտաբը վերլուծել ե մրցակիցներին, բայց այս պահին պատրաստվում է մեկնարկային խաղին, որը լինելու է Ուկրաինայի դեմ։

«Եվրոպայի առաջնությունում մեր նվազագույն խնդիրն առաջին հաղթանակը տոնելն է, առավելագույնը՝ խմբից դուրս գալն ու որքան հնարավոր է առաջ գնալը»,-ավելացրել է մասնագետը։

ԵԱ-ում Հայաստանի ընտրանին հունվարի 22-ին հանդիպելու է Ուկրաինային, 25-ին՝ Չեխիային, 28-ին՝ Լիտվային։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին