Նոյեմբեր 17, 2025
98 դիտում

«Ինտեր»-ը կիսվել է միլանյան դերբիում Մխիթարյանի գոլերով ու հայերերով կոչ արել հետեւել ակումբին


Լուսանկարը` Getty Images


Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մարզվել ու ապաքինվել վնասվածքից:

Նա հոկտեմբերի 25-ին «Նապոլի»-ի դեմ խաղում ձախ ազդրի հատվածում վնասվածք է ստացել ու դուրս մնացել պայքարից: Օրեր առաջ ակումբը Մխիթարյանի անհատական մարզումից լուսանկարներ հրապարակեց, իսկ այսօր իր սոցկայքերի էջերում հայերենով այսպիսի գրառում է կատարել.

«Միլանյան դերբիում հայկական գնացքի՝ Մխիթարյանի բոլոր գոլերը: Հետեւեք մեզ՝ Հայաստանի մասին ավելի շատ բովանդակություն ստանալու համար»:



Ա Սերիայում «Ինտեր»-ի ու «Միլան»-ի հանդիպումը կայանալու է նոյեմբերի 23-ին: Կրիստիան Կիվուի թիմը 24 միավորով «Ռոմա»-ի հետ առաջնության առաջատարներից է, իսկ «Միլան»-ը 2 միավոր պակաս ունի եւ 3-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին