Նոյեմբեր 17, 2025
70 դիտում

Յանիկ Սիները 2-րդ տարին անընդմեջ դարձել է ATP ամփոփիչ մրցաշարի հաղթող


Լուսանկարը` ATP Tour


Աշխարհի 2-րդ ռակետ Յանիկ Սիները դարձել է ATP ամփոփիչ մրցաշարի չեմպիոն։

Եզրափակչում նա 7։6, 7։5 հաշվով առավելության է հասել Կարլոս Ալկարասի նկատմամբ՝ անընդմեջ երկրորդ անգամ դառնալով ամփոփիչ մրցաշարի լավագույն թենիսիստը։ Այս ցուցանիշով նա դարձել է 9-րդ թենիսիստը, որը տղամարդկանց պայքարում կարողացել է երկու անգամ անընդմեջ նվաճել ATP ամփոփիչ մրցաշարի հաղթողի կոչումը։

Սա եղել է Իտալիայի ներկայացուցչի 24-րդ տիտղոսը, այս տարվա մեջ՝ 6-րդը։ 2025-ին նա հաղթել է Փարիզում, Պեկինում, Վիենայում, ինչպես նաեւ Ուիմբլդոնում եւ Ավստրալիան օփենում։

«Մենք անհատական մարզիկներ ենք, սակայն առանց թիմի հնարավոր չէ հասնել հաջողության։  Ինձ համար մրցաշրջանի ավելի լավ ամփոփում լինել չէր կարող»,-ասել է Սիները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին