Նոյեմբեր 17, 2025
92 դիտում

Եվրոպական 5 հավաքական արդեն ապահովել է մասնակցությունն ԱԱ-2026-ում


Լուսանկարը` Fotballandslaget


Երեկ կայացել են 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու հերթական ընտրական հանդիպումները:

Այս պահին ԱԱ-ում մասնակցությունն ապահովել են Նորվեգիան, Անգլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան եւ Խորվաթիան: Նորվեգիան 1998 թվականից հետո առաջին անգամ կմասնակցի Աշխարհի առաջնությանը:

12 թիմեր, որոնք խմբերում 2-րդ տեղն են զբաղեցրել, Ազգերի Լիգայի 4 խմբերի հաղթողներ, որոնք ընտրական փուլն ավարտել են 2-րդից ցածր հորիզոնականներում, կվիճարկեն ԱԱ-ի եւս 4 ուղեգիր: Ընդհանուր առմամբ Եվրոպայից Մունդիալին մասնակցելու են 16 հավաքականներ: 

Աշխարհի առաջնությունը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը Կանադայում, Մեքսիկայում եւ ԱՄՆ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին