Նոյեմբեր 16, 2025
505 դիտում

Մելիքյան․ Մենք դեռեւս պատրաստ չենք մրցակցել բարձրակարգ թիմերի դեմ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը քիչ առաջ ավարտեց ելույթներն Աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ 1։9 հաշվով զիջելով Պորտուգալիային։

Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոստովանել է, որ թիմը դեռեւս պատրաստ չէ նման բարձրակարգ հավաքականների դեմ մրցակցելու համար։

 

«Անհատական սխալները շատ-շատ էին։ Դա կապում եմ հոգեբանության հետ, տղաները նման մակարդակի խաղերում հոգեբանորեն պատրաստ չեն։ Երբ կենտրոնից գնդակը հետ են տալիս դարպասապահին, ես հասկանում եմ, թե ինչքան անպատրաստ են»,- խաղից հետո ասել է Մելիքյանը։

 

Նա նշել է, որ երիտասարդ թիմ են ու այս մակարդակի խաղերի համար դեռ աշխատել է պետք, ինչը կփորձեն անել ընկերական հանդիպումների ժամանակ։

 

Հայաստանի հավաքականն ընտրական խմբում տարել է 1 հաղթանակ ու կրել 5 պարտություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին