Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վաղը Պորտուում անցկացնելու է Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղը՝ հյուրընկալվելով Պորտուգալիայի ընտրանուն։
«Մենք զգում ենք պատասխանատվություն, քանի որ մեր երկիրն ու ֆուտբոլն ենք ներկայացնում։ Պորտուգալիան լուրջ մրցակից է, այս թիմի դեմ կարող ենք այն օգուտը ստանալ, որը պետք է երիտասարդ ֆուտբոլիստներին։ Լավ քննություն է, մենք պատրաստ ենք պայքարելու։
Տարբերությունները մեր ու Պորտուգալիայի միջեւ շատ մեծ են։ Պորտուգալիայի հավաքականն այնքան ֆուտբոլիստներ ունի, որ լավագույններին են հավաքում ու Ռոնալդուի դիրքը մեկ այլ բարձրակարգ ֆուտբոլիստ կծածկի։ Մենք չենք կարող ուրախանալ, թե Ռոնալդուն չկա, քանի որ կան այլ ուժեղ ֆուտբոլիստներ։ Վաղը կտեսնեք, որ ես փոփոխություններ արել եմ»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը կկայանա վաղը, 18։00-ին։ Պորտուգալացիներն ընտրական խմում 10 միավորով առաջատարն են, իսկ հայերը 3 միավորով՝ հետնապահը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: