Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն այսօր ֆուտբոլի ակադեմիայում ԵՎՐՈ-2027-ի ընտրական մրցաշարում ընդունել է Մոնտենեգրոյին։
Հանդիպումն ավարտվել է մրցակցի 2:1 հաշվով հաղթանակով։ 25-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է Վլադիմիր Պերիշիչը, բայց առաջին կեսում Վյաչեսլավ Աֆյանին հաջողվել է խփել պատասխան գնդակը։
Երկրորդ կեսում հյուրերն ավելի վճռական են գտնվել ու Բալսա Մլվաեւիչի գոլի շնորհիվ առաջ են անցնել հաշվի մեջ։
Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը 5-րդ պարտությունն է կրել ու առանց միավորի E խմբում վերջին տեղում է։ Առաջատարները 12-ական միավորով Լեհաստանի ու Իտալիայի հավաքականներն են, որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել։
Նոյեմբերի 18-ին հայ ֆուտբոլիստները հյուրընկալելու են Շվեդիային։






















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: