ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում սեփական հարկի տակ Հունգարիայից նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ափսոսանք հայտնեց նման արդյունքի համար։
«Որերորդ խաղն է ափսոսանք եմ ապրում, որ այսպես է ստացվում։ Հնարավորություն ունեինք չզիջելու, կարող էինք հաղթել, բայց պարտվեցինք։ Հպարտ եմ իմ տղաներով, ուրախացնում է, որ թիմային ոգի ու միասնություն կա եւ սրտանց աշխատում են։
Շնորհավորում եմ մրցակցին ու հաջողություն եմ մաղթում, արժանի էին այս հաղթանակին։ Մեր սխալների մասին կմտածենք, կվերլուծենք ու կշարժվենք առաջ։ Չենք կարող «Լիվերպուլ»-ի տղաների դեմ շատ բարձր պրեսինգով գործել, նման հավաքականների ու խաղացողների դեմ պայքարել դեռ պատրաստ չենք։
Ընդմիջմանը հոգեբանական աշխատանք տարանք ու նաեւ այնպես արեցինք, որ չտրվենք մրցակցի սադրանքներին։ Ֆուտբոլիստներին ասացի, որ շատ են գնդակ կորցնում ու իրենց 10 րոպե տվեցի, որ խաղը փոխեն, այլապես կարող են մեկնարկային կազմի մասին մոռանալ։
Այս ընտրական փուլում մի քանի քայլ առաջ ենք կատարել՝ ունենք լավ կոլեկտիվ, միասնական ենք, մինչեւ վերջ պայքարում ենք։ Մեր մրցակիցներն ուժեղ են ու մեզ մոտ ամեն ինչ չի ստացվում, բայց թիմը գիտի ինչ է ուզում, իսկ դա շատ կարեւոր է մեր ապագայի համար։
Այս խաղը ցույց տվեց, որ ամենակարեւորը թիմում մրցակցություն կա, կփորձեմ այնպես անել, որ ոչ մի ֆուտբոլիստ իրեն անփոխարինելի ու մյուսից լավը չհամարի։
Համոզված եմ՝ տեղացի տղաները կոգեւորվեն ու վստահություն ձեռք կբերեն։ Երիտասարդ թիմ ենք ու ապագա ունենք։ Միայն վատն այն է, որ միավորներ չենք հավաքում, ինչի համար ներողություն եմ խնդրում ու շնորհակալ ենք երկրպագուներին, որ հասկանում են ու մեզ հետ են։ Գնահատում են մեր ռեսուրսը եւ արժանի գնահատական են տալիս։ Մեր բախտը բերել է, որ նման հասկացող ու համբերատար երկրպագուներ ունենք, դա ինձ մոտիվացնում է։
Բոլոր խաղացողների մոտ սիրտ, հոգի եւ նվիրվածություն տեսա, ինչի համար շնորհակալ եմ նրանցից։ Ազգային հավաքականում պետք է նվիրված խաղան ու ֆուտբոլը պատերազմ համարեն»։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: