Նոյեմբեր 10, 2025
82 դիտում

Ազգային ընտրանին սկսել է հավաքը. Ուգոչուկվու Իվուն վնասվածքի պատճառով չի միանա թիմին


Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA

Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Հունգարիայի եւ Պորտուգալիայի դեմ վերջին խաղերին:

Երեկ Հայաստանի ընտրանին Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ առաջին մարզումն է անցկացրել ֆուտբոլի ակադեմիայում: 



Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը եւ Հրանտ-Լեոն Ռանոսը թիմի ճամբարում կլինեն այսօր, իսկ Նաիր Տիկնիզյանը՝ նոյեմբերի 11-ին։

Ուգոչուկվու Իվուն Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Պարի»-«Ռուբին» խաղի 82-րդ րոպեին մկանային վնասվածքի պատճառով փոխարինվել է ու չի կարողանա միանալ ազգային հավաքականին:

«Հավաքականում կորուստները բավական շատ են: Տիգրան Բարսեղյանը որակազրկված է, Լուկաս Սելարայանը որոշել է հանդես չգալ հավաքականում, Վահան Բիչախչյանն էլ վնասված է ստացել: Ցավոք սրտի, Արթուր Միրանյանի հայրն էլ առողջական խնդիրներ ունի եւ նա նույնպես չի միանա հավաքականին»,- ավելի վաղ ասել է Մելիքյանը:

Հունգարիայի դեմ հանդիպումը Երեւանում կայանալու է նոյեմբերի 13-ին, իսկ Պորտուգալիայի դեմ՝ մրցակցի հարկի տակ 3 օր անց: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին