Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանն ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Իռլանդիայի դեմ խաղում կարմիր քարտ ստանալուց մոտ մեկ ամիս անց վերջապես որոշել է խոսել իր արարքից:
Նա ՀՖՖ-ի օգնությամբ այսպիսի հայտարարությամբ է տարածել.
«Կյանքում ու, հատկապես, ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել: Ցավոք, իմ վերջին խաղում տրվելով էմոցիաներին՝ սխալվեցի:
Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարեւոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում եւ օգնել թիմակիցներիս: Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչեւ վերջ եւ վստահ եմ՝ տղաները ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով:
Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին՝ աջակցության, վստահության ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվար պահին: Դա շատ մեծ ուժ է տալիս ինձ:
Այսօր առավել գնահատում եմ մեր թիմի միասնությունը: Մեր թիմում ձեւավորվել է առողջ ու միասնական միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնելն ավելի հեշտ է: Ես միշտ ձեր կողքին եմ՝ նույնիսկ դաշտից դուրս»:
ՈւԵՖԱ-ն Բարսեղյանին որակազրկել է 3 խաղով: Այս ամիս նա չի մասնակցելու Հունգարիայի ու Պորտուգալիայի դեմ հանդիպումներին:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: