Երեկ երեկոյան կայացած երկու դիմակայությամբ ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրը։
Անակնկալ հաշիվ է գրանցվել Երեւանում, որտեղ «Գանձասար»-ը Լեւոն Պետրոսյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել է առաջատարներից մեկին՝ «Ալաշկերտ»-ին։ Այժմ «Ալաշկերտ»-ը 25 միավորով 2-րդն է ու 2 միավոր հետ է մնում առաջատար դարձած «Արարատ-Արմեննիա»-ից։ «Գանձասար»-ը 9 միավորով 8-րդն է։
«Ուրարտու»-ն հյուրընկալվելիս հաղթանակ է տոնել «Արարատ»-ի նկատմամբ։ Կրկին գրանցվել է նվազագույն հաշիվ, իսկ աչքի է ընկել Անտոն Բրատկովը։ Առաջնության լավագույն եռյակը եզրափակում է 24 միավոր ունեցող «Ուրարտու»-ն։


 

















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: