Հոկտեմբերի 24-ին Կաունասի «Ժալգիրիս» Արենայում կկայանա ֆուտզալի ԵՎՐՈ-2026-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։
Մասնակցող 16 երկիր կբաժանվի 4 խմբի եւ յուրաքանչյուրից 2 լավագույն հավաքական դուրս կգա փլեյ-օֆֆ։
Հյուրընկալող 3 թիմ՝ Լատվիան, Լիտվան եւ Սլովենիան, կլինեն համապատասխանաբար A, B եւ C խմբերում։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբյուղում, որտեղ են նաեւ Լեհաստանը, Վրաստանն ու Բելառուսը:
Եզրափակիչը կանցկացվի 2026 թ․ հունվարի 21-ից փետրվարի 7-ը, հայտնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի հավաքականը որակավորման փուլում տարել է 5 հաղթանակ եւ 1 ոչ-ոքի գրանցել: Ռուբեն Նազարեթյանի թիմը 6-րդ խմբում 16 միավորով գրավել է առաջին տեղն ու պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: