«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայում մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ է տարել բելգիական «Յունիոն Սեն Ժիլուազ»-ի նկատմամբ:
4:0 հաշվով ավարտված հանդիպման գոլերը խփել են Դենզել Դյումֆրիսը, Լաուտարո Մարտինեսը, Հաքան Չալհանօղլուն դիպուկ է իրացրել 11-մետրանոցը, իսկ վերջին գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն:
Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է եղել ու այդպես էլ խաղադաշտ չի մտել:
Հանդիպումից հետո Կրիստիան Կիվուն նշել է, որ կարողացել են հասնել իրենց նպատակին՝ հաղթել ու գոլ բաց չթողնել:
«Բացառությամբ առաջին 10 րոպեների, երբ մրցակիցը մեզ զարմացրեց իր ակտիվությամբ, վերահսկում էինք խաղը: Թիմը լավ է աշխատում ու շատ համախմբված է, ցանկանում ենք մրցաշրջանը որքան հնարավոր է լավ շարունակել: Հաղթանակը երբեք էլ հենց այնպես չի տրվում, նախ պետք է մի լավ աշխատել, բայց այսօր վայելում ենք հաջողության պտուղները: Նախկին անհաջողություններն անցյալում թողնելու ու վստահություն ձեռք բերելու կարիք ունեինք»,- նշել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: