Հոկտեմբեր 22, 2025
138 դիտում

Գասպար Տերտերյանը կպայքարի Մ-23 տ. ԱԱ-ի բրոնզե մեդալի համար


Լուսանկարը` UWW


Մ-23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում հայ հունահռոմեականներն այսօր կարող են նվաճել եւս 2 մեդալ:

Մինչեւ 72 կգ քաշային կարգում բրոնզի համար կգոտեմարտի Գասպար Տերտերյանը, որի մրցակիցը կորոշվի սփոփիչ գոտեմարտից հետո: Արշակ Գեղամյանն (97 կգ) էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ճապոնացի Կյո Կիտավակիի հետ: Նրան հաղթելուց հետո ըմբիշը կկարողանա մրցել բրոնզի համար:

Եվս 2 մարզիկ էլ այսօր է դուրս գալու գորգ: Սուրեն Աղաջանյանը (60 կգ) 1/8 եզրափակչում կհանդիպի Կոտո Գոմիին (Ճապոնիա), Յուրիկ Պետրոսյանը (82 կգ) եւս այդ փուլից ելույթ կունենա, նրա մրցակիցը հայտնի կդառնա որակավորման գոտեմարտերից հետո:

Երեկ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին