Հոկտեմբեր 22, 2025
335 դիտում

Մելիքյանը Արտյոմ Բանդիկյանի հետ քննարկել է Հայաստանի ընտրանուն միանալու հեռանկարը


Լուսանկարը` PFC CSKA

Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մարզադաշտից հետեւել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանի խաղին:

Նրա թիմը Ռուսաստանի Գավաթում 3:2 հաշվով ուժեղ է եղել «Ակրոն»-ից: Հանդիպումից հետո Մելիքյանն ու Բանդիկյանը զրուցել են, հայտնում է ՀՖՖ-ն: Մարզիչը ծանոթացել է ֆուտբոլիստի խաղային մտածողությանը եւ որակներին, քննարկել նրա՝ ազգային հավաքականում ելույթ ունենալու հնարավորությունը:

20-ամյա Բանդիկյանը ծնվել է Մոսկվայում ու հանդիսանում է ԲԿՄԱ-ի սան: 2024 թվականին ակումբի երիտասարդական թիմի կազմում դարձել է Երիտասարդական ֆուտբոլային Լիգայի հաղթող: 

Այս տարվա մարտի 25-ին «Դինամո»-ի դեմ խաղում նորամուտն է նշել ԲԿՄԱ-ի հիմնական կազմում: Ակումբի հետ նա 2025-ին դարձել է Ռուսաստանի Սուպերգավաթակիր:

2023-ին նա հրավիրվել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական ու 2 հանդիպում անցկացրել, իսկ 2024-ին՝ Մ-21 տ. ու հավաքականի մարզաշապիկը կրել 3 անգամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին