Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը, որն ԱԱ-ի ընտրական մրցաշարի Իռլանդիայի դեմ լավ հանդիպում է անցկացրել ու մի քանի անգամ փրկել հավաքականին, կիսվել է իր տպավորություններով:
«Ես հավատում եմ այն պրոցեսին, ինչի միջով հիմա մենք անցնում ենք։ Սա իմ հավաքականն է, այստեղ մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալները ուղղելու վրա։
Մեր մեծ աշխատանքի եւ միասնականության շնորհիվ շուտով կլինենք հավաքական, որի հետ շատ շատերը հաշվի կնստեն։ Այս չափից շատ էմոցիոնալ խաղերից հետո կարեւոր է արագ վերականգնվել ու շարժվել առաջ։
Շնորհակալ եմ մեր երկրպագուներից անմնացորդ նվիրման եւ աջակցության համար։ Ամեն ինչ փոխադարձ է, իսկ հաղթանակները երկար չեն սպասեցնի»,- Ինստագրամում գրել է նա:




















