«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հաջորդ մրցաշրջանում իր ապագայի վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ միշտ կիրք, սեր ու հպարտություն է ներդնում իր աշխատանքում:
«Հպարտանում եմ իմ կարիերայով ու միայն հիմա եմ հասկանում, թե ինչի եմ հասել: Ամեն ինչ արել եմ, որ ֆիզիկապես լավ վիճակում լինեմ, այս մրցաշրջանի ավարտին կորոշեմ շարունակել խաղալ, թե ավարտել կարիերաս»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Այս շաբաթ Իտալիայի առաջնությունում հանդիպելու են Մխիթարյանի ներկայիս ու նախկին ակումբները: Կիսապաշտպանը մրցելու է «Ռոմա»-ի հարկի տակ ու այդ հանդիպումը բավական բարդ է համարում.
««Ռոմա»-ն Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորությամբ շատ լավ է հանդես գալիս, դրա համար էլ տակտիկական ու տեխնիկական առումներով հետաքրքիքր դիմակայություն է սպասվում: Ամեն դեպքում առջեւում շատ երկար մրցաշրջան է ու հանդիպման ելքը երկու թիմերի համար էլ ոչինչ չի որոշելու: Բայց ցանկանում եք հաղթել ու դրական ելք ունենալ»:
«Ռոմա»-ն ու «Նապոլի»-ն 15-ական միավորով Իտալիայի առաջնության առաջատարներն են, «Ինտեր»-ը 1 միավոր պակաս ունի եւ 4-րդ տեղում է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: