Հոկտեմբեր 16, 2025
124 դիտում

Ֆին Ազազ. Բարսեղյանը կորցրեց գլուխն ու այդ դրվագը փոխեց ողջ խաղը


Լուսանկարը` Getty images


Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ֆին Ազազը պատմել է Հայաստանի ընտրանու ավագ Տիգրան Բարսեղյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

Դուբլինում կայացած ԱԱ-ի ընտրական մրցաշարի Իռլանդիա-Հայաստան (1:0) հանդիպման 52-րդ րոպեին Բարսեղյանը դուրս է եկել հունից ու ոչ խաղային դրվագում հարվածել Ազազին:

«Թեժ հանդիպում ստացվեց, պայքարով լի: Էմոցիաները շատ էին, հետեւաբար նման դրվագն անխուսափելի էր: Բարսեղյանը կորցրեց գլուխն ու արդյունքում մնացին 10 հոգով: Նա գլխով հարվածեց ինձ, հպում զգացի: Այդ դրվագի մասին պատմելու շատ բան չկա, պարզապես այն փոխեց խաղի ողջ ընթացքը»,- BBC Sport-ին պատմել է Ազազը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին