Հոկտեմբեր 14, 2025
69 դիտում

Էրիկ Փիլոյան. Իռլանդիայի դեմ նորից կփորձենք լավ հանդիպում անցկացնել


Լուսանկարը` FFA


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Դուբլինի «Ավիվա» ստադիոնում ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում 2-րդ հանդիպումն է անցկացնելու Իռլանդիայի դեմ:

Երեւանում կայացած թիմերի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականը:

Դուբլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պաշտպան Էրիկ Փիլոյանը սպասվող դիմակայության մասին ասել է հետեւյալը.

«Մարզիչներն ու ֆուտբոլիստները շատ լուրջ վերլուծություն ու մարզումներ են արել, հատկապես աշխատանք ենք տարել պաշտպանությունում լավ հանդես գալու համար: Բոլորն էլ պրոֆեսիոնալ տղաներ են ու հեշտ է իրար հարմարվել:

Ամեն ինչ կանենք, որ լավ հանդիպում անցկացնենք: Այս ընտրական մրցաշարում արդեն մեկ անգամ շատ լավ խաղ ենք անցկացրել Իռլանդիայի դեմ ու նորից կփորձենք նույնն անել:

Ինձ թվում է հանդիպումները կտարբերվեն իրարից, քանի որ Իռլանդիան խաղալու է սեփական հարկի տակ իր երկրպագուների աջակցությամբ: Մեզ հետաքրքիր խաղ է սպասվում, կփորձեքն ավելի լավ գործել: 

Տարիքը բնավ էլ կապ չունի հավաքականը ներկայացնելու համար: Ինձ համար շատ մեծ պատիվ է կրել այս մարզաշապիկը: Նույնիսկ կարող եմ ասել, որ իմ ֆուտբոլային կյանքի ամենակարեւոր բանն է հանդես գալ հավաքականում եւ օգնել ազգին: Ամեն երկրում է այդպես, բայց առավել եւս Հայաստանում ամեն ֆուտբոլիստի ամենամեծ ու առաջնային նպատակն է օգնել իր ազգին:

Շատ մեծ նշանակություն ունի, որ երկրպագուները նորից եկել են մեզ աջակցելու: Նշանակում է՝ նրանք հավատում են մեզ ու դրական արդյունք են սպասում: Միանշանակ շատ հաճելի է եռագույնով մարդիկ տեսնել ստադիոնում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին