Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Երեւանում վերջին մարզումն է անցկացրել Հունգարիա մեկնելուց առաջ:
Եղիշե Մելիքյանի թիմը հոկտեմբերի 11-ին Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 3-րդ հանդիպումն է անցկացնելու Բուդապեշտում: Այս փուլում հայ ֆուտբոլիստները ոչ միայն առաջին արտագնա, այլ նաեւ Հունգարիայի հետ առաջին դիմակայությունն են ունենալու:
Մեր ընտրանին Երեւանում մեկնարկել է Պորտուգալիայից 0:5 հաշվով կրած պարտությամբ, ապա 2:1 հաշվով հաղթել Իռլանդիային, որի հետ պատասխան մրցավեճը մրցակցի հարկի տակ տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին:
F խմբի առաջատարը 6 միավորով Պորտուգալիան է, Հայաստանն ունի 3, իսկ Հունգարիան ու Իռլանդիան՝ 1-ական միավոր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: