«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի հետ աշխատելու առանձնահատկությունների մասին:
«Սա միայն սկիզբն է, ընդամենը մի քանի ամիս ենք միասին աշխատում, բայց ինձ շատ է դուր գալիս մանրուքներին ուշադրություն դարձնելու նրա հատկությունը: Կիվուն շատ մանրակրկիտ է մոտենում ամեն ինչին, այդ կողմը հատուկ է բոլոր մեծ մարզիչներին։ Նրա հետ մարզումներն անցում են հագեցած ու շատ զվարճալի: Դրանք բոլորիս էլ լրացուցիչ մոտիվացիա են տալիս, բայց միեւնույն ժամանակ մեծ դիմադրողականություն պահանջում։ Դրանք օգնում են կենտրոնանալ, իսկ այս զգացողությունը շատ է օգնում խաղադաշտում», - La Gazzetta dello Sport-ին ասել է 36-ամյա Մխիթարյանը:
Նա գտնում է, որ ընդհանուր առմամբ Կիվուն լավ աշխատանք է կատարել՝ նրանց մտովի ստիպելով շրջել նախորդ մրցաշրջանի վերջին էջը: Հասկացել են, որ անցյալն այլեւս փոխել չեն կարող, բայց ունակ են նոր ապագա ստեղծել:
Նախորդ մրցաշրջանում «Ինտեր»-ը ՉԼ-ի եզրափակչում 0:5 հաշվով զիջել է ՊՍԺ-ին, իսկ Ա Սերիայում 2-րդ տեղը զբաղեցրել, ինչից հետո էլ Սիմոնե Ինձագին հեռացել է թիմից:
Նոր մարզչի հետ թիմն այդքան էլ լավ չի մեկնարկել առաջնությունում ու 6 խաղից հետո 12 միավորով 5-րդն է: Փոխարենը թիմը ՉԼ-ում հաղթել է «Այաքս»-ին ու «Սլավիա»-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: