Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունգարական հեղինակավոր «Նեմզետի Սպորտ» մարզական հանդեսի հետ զրույցում անդրադարձել է առաջիկա շաբաթ օրը Բուդապեշտում կայանալիք Հունգարիա-Հայաստան խաղին։
«Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ վերջին երկու խաղերում Հայաստանի հավաքականն ակնհայտորեն ավելի կազմակերպված էր, մարտավարության առումով ավելի ճկուն էր: Սակայն խաղացողներին դեռ ժամանակ է պետք մարզչի գաղափարներին լիովին տիրպետելու համար: Հենց այդ պատճառով Պորտուգալիայի դեմ խաղը լավ չդասավորվեց հավաքականի համար: Իսկ ահա Իռլանդիայի դեմ խաղում մեր թիմը շատ ավելի լավ տեսք ուներ: Խաղաց խելացի ֆուտբոլ և, իմ կարիծքով, հանդես եկավ պատշաճ մակարդակով»,- նշել է Մինասյանը:
Նրա կարծիքով, պորտուգալացիները, ամենայն հավանականությամբ, կհաղթեն այս խմբում: Իսկ Հայաստանի թիմը կպայքարի երկրորդ տեղի համար հունգարացիների և իռլանդացիների հետ միասին:
«Մեզ համար մեծ խնդիր է, որ իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը չի մասնակցում հավաքականի խաղերին, և դա արդեն տևական ժամանակ: Չնայած դրան մենք այլ առաջատարներ ևս ունենք խաղադաշտում: Ես կառանձնացնեի Էդուարդ Սպերցյանին, Նաիր Տիկնիզյանին, Տիգրան Բարսեղյանին և Իվուին»,- ասել է Վարդան Մինասյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: