Հոկտեմբեր 09, 2025
70 դիտում

Ուգոչուկվու Իվու. Ինձ կիսով չափ հայ եմ համարում


Լուսանկարը` Football Federation of Armenia


Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի ՀՖՖ-ին պատմել է, թե որքան մեծ ազդեցություն է Հայաստանն ունեցել որպես ֆուտբոլիստ ու մարդ նրա կայացման վրա:



«Հավաքականում ամեն ինչ լավ է, մթնոլորտը թե հանդերձարանում ու թե մարզումներին ամենաբարձր մակարդակի վրա է: Իռլանդիայի դեմ հաղթանակը վստահություն տվեց մեզ, դրանից առաջ կայացած նախորդ հանդիպումներում պարտվել էինք: Մեր մոտիվացիան 3 միավոր վաստակելուց հետո զգալիորեն բարձրացել է: 

Եղիշե Մելիքյանը շատ լավ մարզիչ է, հիանալի մասնագետ լինելուց զատ, նաեւ լավ անձնավորություն է: Նա փոխել է մեր թիմը հատկապես մոտիվացիայի ու մթնոլորտի տեսանկյունից: Նա առաջնորդ է, այդպիսի մարզիչը մեր թիմին շատ էր պետք:

Երբ «Ուրարտում»-ում էի, «Փյունիկ»-ի դեմ միշտ լարված հանդիպումեր էին լինում, նրանց մարզիչը Մելիքյանն էր, որը միշտ մեզ համար դժվարութուններ էր ստեղծում: Այդ խաղերում արդեն զգացվում էր, որ նա թոփ մասնագետ է:

Հավաքականում ամենալավը համագործակցում եմ Սպերցյանի հետ, նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց թիմում մտերիմ եմ բոլորի հետ:

Հայաստանը հսկայական ազդեցություն է ունեցել ինձ վրա: Շատ երիտասարդ տարիքում եմ եկել այստեղ, վստահ կարող եմ ասել, որ կիսվով չափ հայ եմ: 

«Ռուբին»-ում էլ ամեն ինչ լավ է՝ թիմը, քաղաքը մարդիկ: Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ես էլ եմ ցանկանում խաղալ բարձրակարգ առաջնությունում, եթե տեղափոխվելու հնարավորություն լինի, կօգտվեմ դրանից: Երազում եմ խաղալ «Լիվերպուլ»-ում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին