Հոկտեմբեր 06, 2025
71 դիտում

Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրը


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակի վերին հատվածում փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Առաջատար «Ալաշկերտ»-ը Գյումրիում 1։1 հաշվով է ավարտել «Շիրակ»-ի դեմ հանդիպումը եւ այժմ ունի 19 միավոր։ 18 միավորով 2-րդ տեղում է «Արարատ-Արմենիա»-ն, որը 1։0 հաշվով ուժեղ է եղել «Գանձասար»-ից։ Իսկ ահա «Նոա»-ն գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել դիմակայությունն «Ուրարտու»-ի հետ եւ վաստակել է 17 միավոր։

Տուրի մյուս խաղերում «Փյունիկ»-ը 5 գնդակ է ուղարկել «Վան»-ի դարպասը՝ սեփականն ընդունելով 1-ը, իսկ «Արարատ»-ԲԿՄԱ-ում գրանցվել է 2։2։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին