«Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է «Ախմատ»-ի ֆուտբոլիստ Ուսման Նդոնգի հետ տեղի ունեցած միջադեպին։
Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Կրասնոդար»-ը 2։0 հաշվով հաղթել էր «Ախմատ»-ին, իսկ Նդոնգոն 85-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել՝ ուսով Սպերցյանի ծնոտին հարվածելու համար։ Դրանից հետո նա հայտնել էր, թե հայ ֆուտբոլիստն իրեն վիրավորել է՝ անելով ռասիստական արտահայտություններ։
«Ուզում եմ մեկնաբանել տեղի ունեցածը, որն արդեն դուրս է եկել սահմաններից։ Ես անընդունելի եմ համարում իմ դեմ ուղղված չապացուցված մեղադրանքները։ Ես պատրաստ եմ ապացուցել իմ ճիշտ լինելը ցանկացած միջոցով՝ դիտեք տեսագրությունները, կարդացեք շուրթերս, անցնել պոլիգրաֆ՝ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ես վստահ եմ ինքս ինձ եւ իմ խոսքերի վրա։ Գիտեմ, որ ես դա չեմ ասել։ Ես մեծացել եմ Կովկասում եւ ճիշտ դաստիարակվել եմ։ Երբեք ինձ թույլ չէի տա նման բան անել։ Ես ունեմ շատ ընկերներ եւ ծանոթներ ամբողջ աշխարհում, որոնց հետ շփվում եմ։ Այն, ինչ հիմա կատարվում է, ծիծաղելի է եւ նման է կրկեսի։ Իմացեք, որ ես վստահ եմ իմ խոսքերի մեջ եւ պաշտպանում եմ դրանք։ Ես պատրաստ եմ ամեն ինչի»,- տեսաուղերձում հայտնել է Սպերցյանը։
Ավելի վաղ «Կրասնոդար»-ի կիսապաշտպանը «Матч ТВ»-ին ասել էր, որ Նդոնգին հայհոյել է իրեն, իսկ ինքը նրան պարզապես հորդորել է փակել բերանը։ Դրանից հետո էլ հենց ստացել էր հարված վերջինիս կողմից։ «Կրասնոդար»-ը կամ էլ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: