Հոկտեմբեր 06, 2025
75 դիտում

Արոնյանի ծննդյան նվերն ինքն իրեն․ Նա հանդես կգա նաեւ Grand Chess Tour-2026-ում


Լուսանկարը` Grand Chess Tour

Լուսանկարը` Grand Chess Tour


Սան Պաուլուում ավարտված Grand Chess Tour-ի վերջնական աղյուսակում Լեւոն Արոնյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

3-րդ տեղի համար պայքարում նա 20։8 հաշվով առավելության է հասել Ռամեշբաբու Պրագնանանդհայի նկատմամբ։ Նա երրորդն է ինչպես եզրափակչում, այնպես էլ տուրի ողջ մրցաշարերի հանրագումարով։ Դրանով Արոնյանը բացի 169,125 դոլար մրցանակից իրավունք է ստացել մասնակցելու նաեւ հաջորդ տարվա Grand Chess Tour-ի-ին։ 

Grand Chess Tour-ի հաղթողի կոչումը նվաճել է Ֆաբիանո Կարուանան, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը գրավել է 2-րդ տեղը։ Ներկայացնում ենք Արոնյանի մտքերը, որոնք նա հայտնել է մրցաշարի յութուբյան ալիքում։ Ի դեպ, այսօր գրոսմայստերի ծննդյան օրն է։ 

Լուսանկարը` Grand Chess Tour


«Կարծում եմ բոլորս էլ սիրեցինք եզրափակիչը, այն մի տեսակ հիանալի ու մեծ բան էր, քանի որ հնարավորություն էր տալիս որակավորվել մյուս տարվա համար։ Երբ ունես հնարավորություն ընդգրկվել լավագույն քառյակում, պայքարն ավելի է հետաքրքիր դառնում։ Շատ ուրախ եմ, որ դարձա դրա մի մասը։

Այս տարին բավական լավ դասավորվեց։ Շատ պարտիաներ անցկացնելը լավ է ազդում, ես փորձում եմ հաջողությունների հասնել։ Միայն կարող եմ ասել, որ քրտնաջան աշխատել ու մարզվել եմ։ 

Գիտեմ, որ կլինեն օրեր, երբ ես սարսափելի կխաղամ, օրեր, երբ ես ոչինչ չեմ տեսնի, բայց քանի դեռ ես շարունակում եմ փորձել, ես նաեւ հաջող մրցաշարեր կունենամ։

Հաղթանակն ընտանիքս եւ ընկերներիս աջակցությամբ, իսկապես, յուրահատուկ է։ Երկրպագուներս ու սիրելիներս ինձ հետ են, նույնիսկ, երբ խաղս կատարյալ չէ։ Դա ինձ մոտիվացնում է, որպեսզի շարունակեմ պայքարել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին