Հոկտեմբեր 06, 2025
84 դիտում

Հայաստանի ընտրանին այսօրվանից կպատրաստվի հոկտեմբերի ընտրական խաղերին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ընտրանին այսօրվանից կսկսի նախապատրաստվել առաջիկա ընտրական հանդիպումներին։

ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ Եղիշե Մելիքյանը թիմ է հրավիրել նաեւ «Ալաշկերտ»-ի պաշտպան Արսեն Սադոյանին։ 


Այսօր մարզմանը կմասնակցեն բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Վահան Բիչախչյանի, Արթուր Միրանյանի, Տիգրան Բարսեղյանի, Հրանտ Լեոն-Ռանոսի եւ Նաիր Տիկնիզյանի, ովքեր թիմին կմիանան հոկտեմբերի 7-ին։ Իսկ ահա Լուկաս Սելարայանը Մելիքյանի տիրապետության տակ կլինի Բուդապեշտում։

Հունգարիայի դեմ հայ ֆուտբոլիստները խաղալու են հոկտեմբերի 11-ին, իսկ հոկտեմբերի 14-ին կմրցեն Իռլանդիայի դեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին