Երեկվանից Բաթումիում մեկնարկել է շախմատի թիմային Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանը մասնակցում է տղամարդկանց ու կանանց պայքարում։ Մեկնարկային տուրում հաղթանակ տոնել են երկու թիմն էլ։
Տղամարդիկ 2,5։1,5 հաշվով հաղթել են Լիտվային։ Իրենց մրցակիցներից ուժեղ են եղել Շանթ Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ պարտություն կրել։ Այսօր հայերը խաղալու են Խորվաթիայի դեմ։
Կանայք եւս նույն հաշվով են առավելության հասել՝ ուժեղ լինելով Էստոնիայից։ Հաղթական միավորներն ապահովել են Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը, Լիլիթ Մկրտչյանը միավորները կիսել է մրցակցի հետ, իսկ Մարիա Գեւորգյանը՝ պարտվել։ Այսօր նրանց մրցակիցը Ռումինիան է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: