Հոկտեմբեր 02, 2025
73 դիտում

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկում է «Ռիեկա»-ի հետ մրցավեճով


Լուսանկարը` FC Noah


Այսօր 20։45-ին Հանրապետական մարզադաշտում «Նոա»-ն կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումը։

Սանդրո Պերկովիչի սաները մրցելու են «Ռիեկա»-ի դեմ։ Մարզիչը նախախաղային ասուլիսում հայտնել է, որ մրցակիցն ուժեղ է ու իր կազմում ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ։

«Իհարկե, հարգում ենք մեր մրցակցին, սակայն միեւնույն ժամանակ հավատում ենք մեր ֆուտբոլիստներին։ Կարծում եմ, որ նրանք կշարունակեն դրսեւորել իրենց բարձր կարգը նաեւ այս դիմակայությունում։ Եթե ցանկանում ենք հաղթել, ուրեմն պետք է գործենք մեր ամենաբարձր մակարդակով։ Իսկ ես գիտեմ, որ մենք ցանկանում ենք հաղթել»,-ասել է Պերկովիչը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին