Չեմպիոնների լիգայում երեկվա սպասված հանդիպումներից էր «Բարսելոնա»-ի ու ՊՍԺ-ի դիմակայությունը, որտեղ ֆրանսիական թիմը հաղթանակի է հասել 2։1 հաշվով։
Այս մրցաշրջանում Լուիս Էնրիկեի թիմն անցկացրել է 8 պաշտոնական հանդիպում, որից 7-ում հաղթանակ է տոնել։ ՊՍԺ-ն դարձել է եվրոպական խոշոր մրցաշարերի պատմության առաջին թիմը, որն արտագնա խաղերում երեք անընդմեջ հաղթանակ է տարել «Բարսելոնա»-ի նկատմամբ, հայտնում է OptaJose-ի X սոցիալական ցանցը։
«Հիանալի հանդիպում էր։ «Բարսելոնա»-ն լավ տեսք ուներ մինչեւ առաջին գոլը, սակայն երկրորդ խաղակեսում առավելությունն ամբողջապես մեր կողմն անցավ»,-ասել է Էնրիկեն։
ՊՍԺ-ն ՉԼ-ի մրցաշարային աղյուսակում այս պահին 6 միավորով 3-րդն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: