Հոկտեմբեր 01, 2025
103 դիտում

«Ինտեր»-ն առանց Մխիթարյանի ՉԼ-ում 3:0 հաշվով հաղթել է «Սլավիա»-ին


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայում ընդունել է Պրահայի «Սլավիա»-ին ու առավելության հասել 3:0 հաշվով:

«Սան Սիրո»-ում կայացած խաղում դուբլի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը՝ աչքի ընկնելով 30-րդ ու 65-րդ րոպեներին: Մյուս գոլի հեղինակը Դենզել Դյումֆրիսն է:

Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստային նստարանին ու հանդիպմանը չի մասնակցել:

«Այս հանդիպմանը շատ լրջությամբ էինք մոտեցել: Տղաները ողջ խաղի ընթացքում փորձում էին ակտիվ լինել ու հաճույք ստանալ: Առաջնությունում ունեցած հանդիպումից ընդամենը 3 օր է անցել ու դրա համար հիմնական կազմում 7 փոփոխություն էի արել՝ մյուսներին հանգստանալու հնարավորություն տալով: Պետք է մտածեի նաեւ շաբաթ օրը սպասվող հանդիպման մասին, բացի այդ էլ ֆուտբոլիստներից մի քանիսը հանդես են գալու իրենց ազգային հավաքականներում»,- ասել է Կրիստիան Կիվուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին