Հոկտեմբեր 01, 2025
67 դիտում

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը 2-րդ տեղն են զբաղեցրել Պեկինի մրցաշարում


Լուսանկարը` Getty Images


Պեկինի մրցաշարի եզրափակչում Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը պարտություն են կրել ու 2-րդ տեղը զբաղեցրել:

Նրանք եզրափակչում մրցել են Հարի Հելիովար (Ֆինլանդիա)-Հենրի Պատեն (Մեծ Բրիտանիա) զույգի հետ: Առաջին սեթում Խաչանովն ու Ռուբլյովը հաղթել են 6:4 հաշվով, ապա զիջել 3:6 հաշվով ու պարտություն կրել նաեւ սուպեր թայբրեյքում: 

Միասին նրանք մեկ հաղթանակ ունեն գրանցած՝ 2023-ին լավագույնն են դարձել Մադրիդի մրցաշարում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին