Հոկտեմբեր 01, 2025
52 դիտում

Մխիթարյան․ Ֆուտբոլիստ չդառնալու դեպքում կլինեի իրավաբան կամ տնտեսագետ


Լուսանկարը` FC Inter


«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ կարիերայի ընթացքում խաղացել է ողջ ներուժով՝ մեկնարկային սուլիչից մինչեւ խաղի ավարտը։

«Սա իմ չորրորդ մրցաշրջանն է «Ինտեր»-ում, որն իմ կյանքն է, իմ երկրորդ տունը։ Այսօրվա «Ինտեր»-ից կառանձնացնեմ Մարկուս Թյուրամի տեխնիկան, նա շատ ուժեղ է եւ անհավանական է գործում մեկը մեկի դիմաց։ Իսկ ակումբի պատմության երեք լեգենդնե՞րը։ Ինձ համար նրանք են՝ Ռոնալդոն, Զանետին եւ Ջորկաեֆը»։

Մխիթարյանն ավելացրել է, որ ֆուտբոլիստ չդառնալու դեպքում կաշխատեր իրավաբանության կամ տնտեսագիտության ոլորտում․ «Բայց ֆուտբոլը վաղ մտավ իմ կյանք եւ դարձավ երազանք, որը հետապնդեցի վճռականորեն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին