Հայաստանի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Նոա»-ն հյուրընկալել է «Արարատ»-ին ու հաղթել 2:0 հաշվով:
Աչքի են ընկել Գոռ Մանվելյանն ու Մաթեուս Այասը: 38-րդ րոպեից «Արարատ»-ը մնացել է 10 ֆուտբոլիստով, խաղադաշտից հեռացվել է Քլինթոն Դոմբիլան։
8-րդ տուրի մյուս խաղում «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով ուժեղ է եղել «Գանձասար»-ից։ Հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփել է Դանիլ Կուլիկովը։
Ավելի վաղ «Ուրարտու»-ն Բրունո Միշելի գոլի շնորհիվ հաղթել է «Շիրակ»-ին:
«Նոա»-ն եւ «Ուրարտու»-ն 16-ական միավորով առաջատարներն են, «Ալաշկերտ»-ը մեկ միավոր պակաս ունի:
Այսօր կայանալու են «Վան»-«Ալաշկերտ» եւ ԲԿՄԱ-«Արարատ-Արմենիա» հանդիպումները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: