Սեպտեմբեր 23, 2025
84 դիտում

Լուկաս Սելայարանը եղբոր փոխանցումից հետո գոլ է խփել


Լուսանկարը` FC Belgrano


Սելարայան եղբայրներն Արգենտինայի առաջնության 9-րդ տուրում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ են դարձել:

«Բելգրանո»-ն խաղացել է «Նյուելս Օլդ Բոյս»-ի հետ ու հաղթել 3:0 հաշվով: Թիմի 3-րդ գնդակը եղբոր՝ Գոնսալո Սելարայանի փոխանցումից հետո 87-րդ րոպեին մրցակցի դարպասն է ուղարկել Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը: 



Գոնսալոն հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին ու փոխարինման մտել գոլից մի քանի րոպե առաջ: 

«Բելգրանո»-ն վաստակել է 12 միավոր ու մրցաշարային աղյուսակում 7-րդն է: Առաջատարը 16 միավորով «Յունիոն»-ն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին