Սեպտեմբեր 23, 2025
65 դիտում

«Ոսկե գնդակ»-ի հաղթողներն Ուսման Դեմբելեն եւ Այտանա Բոնմատին են


Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or

Լուսանկարը` Ballon d'Or


Հայտնի են Փարիզի Շատլե թատրոնում կայացած «Ոսկե գնդակ»-ի հաղթողները:

France Football-ի կողմից անցկացվող արարողության ընթացքում լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին հանձնել է Ռոնալդինյոն: 

Նախորդ մրցաշրջանում Դեմբելեն հաղթել է Չեմպիոնների Լիգայում, Ֆրանսիայի առաջնությունում ու Գավաթում: Նա 25 գոլով Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն է: 

«Այս պարգեւը ողջ թիմի ջանքերի շնորհիվ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմակիցներիս: Նաեւ շնորհակալություն իմ երազանքի ակումբին՝ «Բարսելոնա»-ին: Խաղացել եմ Լեո Մեսսիի հետ ու նրանից շատ բան սովորել: Նաեւ ուզում եմ շնորհակալություն ասել Դիդյե Դեշամին: Հուսանք, որ կկարողանանք միասին հաղթել Աշխարհի առաջնությունում: Շնորհակալ եմ նաեւ իմ հարազատ Էվրե քաղաքին, որտեղ հնարավորության դեպքում վերադառնում եմ: Իմ թաղամասում ապրող մարդիկ ինձ օգնել են հասնել այս պահին: Շնորհակալ եմ նաեւ մայրիկիս, դու միշտ իմ կողքին ես եղել: Ամեն ինչի միջով ընտանիքիս հետ ենք անցել: Մենք շատ բաներ ենք հաղթահարել եւ միշտ միասին կլինենք»,- իր ելույթում ասել է Դեմբելեն:

3-րդ տարին անընդմեջ լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը ստացել է Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնա»-ի հարձակվող Այտանա Բոնմատին:

«Հիանալի մրցաշրջան էր, ամեն տարի մենք առաջընթաց ենք գրանցում: Միշտ ասում եմ, որ մեր սերունդը հիանալի հնարավորություն ունի օրինակ դառնալու ոչ միայն աղջիկների, այլ նաեւ տղաների համար: Առհասարակ ֆուտբոլում սեռային տարաձայնություններ չկան: Փարիզում գտնվելն ու այս մրցանակին արժանանալը շատ կօգնեն կանանց ֆուտբոլի առաջընթացին: Փորձում ենք հավասարության հասնել: Այսօր բոլոր մրցանակները հավասարաչափ բաշխվեցին, իսկ տարիներ առաջ կանանց նույնիսկ «Ոսկե գնդակ» չէին հանձնում»,- նշել է նա:

Լավագույն մարզիչները Լուիս Էնրիկեն (ՊՍԺ) եւ Սարինա Վիգմանն (Անգլիայի կանանց հավաքական) են: Լամին Յամալը նորից արժանացել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին տրվող Կոպայի գավաթին, իսկ լավագույն երիտասարդ կին խաղացողը Վիկի Լոպեսն է: Լեւ Յաշինի անվան մրցանակը ստացել են դարպասապահներ Ջանլուիջի Դոնարուման եւ Հաննա Հեմփթոնը, իսկ Վիկտոր Դյոկերեշը՝ Գերդ Մյուլլերի անվան մրցանակը: Տղամարդկանց ու կանանց լավագույն ակումբներն էլ ՊՍԺ-ն ու «Արսենալ»-ն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին