Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի տղամարդկանց շախմատի թիմը դարձել է Եվրոպայի համալսարանների արագ եւ կայծակնային շախմատի առաջնության հաղթող։
Թիմում ընդգրկված են եղել Շանթ Սարգսյանը եւ Մամիկոն Ղարիբյանը, հայտնում են շախմատի ֆեդերացիայից։
Կանանց պայքարում նույն ինստիտուտի թիմը Մարիամ Ավետիսյանը եւ Մարիամ Խաչատրյանը հաղթել են արագ շախմատի մրցաշարում, իսկ կայծակնային շախմատի չեմպիոն դարձել է Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը՝ Վերոնիկա Խաչատրյանը եւ Միլենա Գասպարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: