Սեպտեմբեր 11, 2025
193 դիտում

Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Gentleman Inter» մրցանակին


Լուսանկարը` https://intermilan.bynder.com/


Միլանում տեղի է ունեցել «Gentleman» մրցանակաբաշխությունը, որն այս տարի կայացել է 30-րդ անգամ։

Premio Gentleman-ում ներկայացված է եղել նաեւ «Ինտեր»-ը, որի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան ստացել է հատուկ մրցանակ՝ ճանաչվելով վերջին երեք տասնամյակների ընթացքում ամենաակնառու գործիչ։

2024-2025 մրցաշրջանի համար պարգեւատրվել են ներաձուրիների մի շարք ֆուտբոլիստներ։ «Ինտեր»-ի Ջենթելմեն» մրցանակին արժանացել է Հենրիխ Մխիթարյանը։

«Մեծ պատիվ եւ ուրախություն է այստեղ գտնվելը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին»,-մրցանակն ընդունելուց հետո ասել է հայ ֆուտբոլիստը։


Թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Ա Սերիայի Ջենթելմեն»։ Կառլոս Ավգուստոն ստացել է «Երիտասարդ հայտնություն» մրցանակը, իսկ «Լավագույն գոլ»-ին արժանացել է Նիկոլո Բարելան, որը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով աչքի էր ընկել «Ատալանտայի» դեմ խաղում։ «Կարիերայում ունեցած նվաճումների համար» մրցանակը ստացել է «Ինտեր»-ի փոխնախագահ Խավիեր Զանետին։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին